BMW ընկերությունն սկսել է պատվերներ ընդունել

BMW ընկերությունն սկսել է պատվերներ ընդունել մի ավտոմեքենայի համար, որն արտադրելու է 2020 թվականին: iX3 էլեկտրամոբիլը  ամենագնաց է, նախնական վաճառքը Նորվեգիայում է կայանալու: Հենց Նորվեգիայի քաղաքացիներից էլ BMW-ն այժմ ընդունում է ապագա  ավտոմեքենայի պատվերները:

BMWiX3 էլեկտրամոբիլի նախատիպը ցուցադրվել է գարնանը՝ Պեկինում: Նոր ավտոմեքենան ցուցադրված նմուշի  նմանությամբ է լինելու: Այն օժտվելու է eDrive համակարգով, իսկ մեկ լիցքավորմամբ հաղթահարելու է 400 կմ:

 

Աղբյուրը՝ Life. Panarama.am

Comments (0)
Add Comment