Տարիքի հետ՝ կոպերը կարող են կախվել։ Դրա հետևանքով՝ աչքերն ուռած են թվում։ Բացի այդ՝ աչքերի տակ կարող են մուգ շրջանակներ առաջանալ, որոնք ևս տգեղացնում են արտաքինը։ Fithacker.ru-ն գրում է, որ այս փոփոխություններն առաջանում են մի խումբ գործոնների ազդեցությամբ։
Հանքանյութերի ու վիտամինների անբավարար քանակը կարող է մաշկի վնասման հանգեցնել։ Մեծ նշանակություն ունի նաև գենետիկ գործոնը։
Մաշկաբանները կարող են դեղեր նշանակել աչքերի այտուցվածությունը նվազեցնելու համար, բայց կան նաև բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից։
Հարկավոր է 1 ձվի սպիտակուց: Մաքրեք կոպերը։ Բամբակը թրջեք սպիտակուցով, քսեք կոպին։ Աչքերը բարձրացրեք, մինչև սպիտակուցն ամբողջությամբ չորանա, որից հետո լվացվեք:
Աղբյուրը՝ 168.am