Աշխարհի թիվ մեկ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը շարունակում է հաջող մրցելույթներ ունենալ ԱՄՆ-ի Բաց առաջնությունում: «Հողածածկ կորտերի արքան» մրցաշարի քառորդ եզրափակչում 0:6, 6:4, 7:5, 6:7, 7:6 հաշվով դժվարին պայքարում առավելության է հասել ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ: Հանդիպումը տևել է 4 ժամ, 48 րոպե:
Անձնական խաղերի հաշվարկում իսպանացին առավելություն ունի՝ 8:3: US Open-ի կիսաեզրափակչում Ռաֆայի մրցակիցը կլինի արգետինացի Խուան Մարտին Դել Պոտրոն, ով, իր հերթին, քառորդ եզրափակչում առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Իսների նկատմամբ:
Աղբյուրը՝ Sport. Paarama.am