Դերասան Հովհաննես Ազոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է գրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»—ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածել է ՔՊ-ին Հովհաննես Ազոյանի անդամակցության մասին տեղեկատվությունը և կատարել հետևյալ գրառումը. «Բարի գալուստ, Հովհաննես Ազոյան»: