Մրգերը մեր սննդակարգի հաճելի մասն են:
Օրվա ընթացքում անհրաժեշտ քանակությամբ միրգ ուտելով նվազեցնում ենք 2-րդ տեսակի շաքարախտի, քաղցկեղի որոշ տեսակների, ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների և փորկապության հավանականությունը: Եթե ուզում եք ունենալ ամուր առողջություն և հնարավորինս երկար երիտասարդ մնալ, ապա բացահայտեք մրգերի օգտակար հատկությունները՝
Նարինջը հարուստ վիտամին C-ի բարձր պարունակությամբ: Այն պարունակում է վիտամիններ C, B1, B2, PP: Նրա հիմնական արժանիքներից մեկը ցածր կալորիականությամբ հյութ լինելն է: Այն գրգռում է ախորժակը և բարելավում մարսողությունը։
Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և քիչ կալորիաներ, այն նիհարելու լավագույն միջոցներից է: Այս միրգն իր մեջ պարունակում է նաև մեծ քանակությամբ կարոտին, որն էլ խոչընդոտում է քաղցկեղի և սրտի հիվանդությունների առաջացմանը: Դեղձը հարուստ է նաև ֆոսֆորով և մագնիումով, որը բարելավում է հիշողությունը և բարձրացնում աշխատունակությունը։
Խաղողը շատ օգտակար է սրտի, լյարդի և թոքերի հիվանդությունների ժամանակ: Այն հարուստ է վիտամիններով: Խաղողն իր մեջ պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր օգտակար նյութերը, այդ թվում՝ երկաթ, կալիում, կալցիում և այլն:
Գերադասելի է ուտել սեզոնային մրգեր: Ջերմային մշակման ենթարկվելով ` մրգերը կորցնում են շատ վիտամիններ, նախընտրելի է ուտել թարմ վիճակում: