Քենդալ Ջեններն ու բասկետբոլիստ Բեն Սիմոնսը բաժանվել են

Քարդաշյան գերդաստանում բասկետբոլիստներին պաշտում են: Քլոե Քարդաշյանը հանդիպել է 4 բասկետբոլիստների հետ, մեկի հետ ամուսնացած էր, բաժանվեց եւ կրկին իր համար բասկետբոլիստ գտավ՝ Թրու դստեր հորը՝ Տրիստան Թոմփսոնին:

Քենդալ Ջենները նույնպես հանդիպում է, բայց ինչպես հայտնում են աղբյուրները՝ կարելի է արդեն համոզված անցյալ ժամանակով ասել, որ հանդիպում էր բասկետբոլիստ Բեն Սիմոնսի հետ:

Եվ մինչ Քենդալը Baby բառի դաջվածքն է անում, աղբյուրները հայտնում են, որ Բենն ու Քենդալը բաժանվել են:

«Զույգը չի կարողանում համաձայնեցնել իր աշխատանքային ժամանակացույցն անձնական կյանքի հետ: Քենդալը չափից ավելի է զբաղված իր կարիերայով, նա չի ցանկանում անձնական կյանքը կառուցել: Նա դեռ ինչպես հարկն է ազատ կյանքից չի կշտացել, կշարունակի իր կարիերան կառուցել, իսկ ֆլիրտի ու սեքսի համար միշտ էլ ինչ-որ մեկին կգտնի»,- հայտնում են Us Weekly-ի աղբյուրները:

Աղբյուրը՝ Style.News.am

Comments (0)
Add Comment