Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր ընտրանին կանցկացնի փակ մարզում, իսկ ժամը 19:30-ին հավաքականի ֆուտբոլիստները կհանդիպեն լրագրողների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ազգային թիմը նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկության ընտրական փուլի Լիխտենշտեյնի և ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանիների հետ հանդիպումներին:
Աղբյուրը՝ Sport. Panarama.am