Կոբզոնին հողին կհանձնեն սեպտեմբերի 2-ին Վոստրակովյան գերեզմանատանը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնին հողին կհանձնեն սեպտեմբերի 2-ին Վոստրակովյան գերեզմանատանը, մոր կողքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետարանի մի աղբյուր:

«Մոր կողքին թաղվելը Իոսիֆ Կոբզոնի կամքն Էր»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Պետդումայի մշակույթի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Կազակովան հայտնել Է, որ Կոբզոնին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 2-ին:

«Մեր գործընկերոջ, երգիչ Իոսիֆ Կոբզոնի հետ հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 2-ին: Արարողության անցկացման ժամանակն ու վայրը դեռեւս ճշտվում են»,-ասել Է Կազակովան:
Նա հավելել Է, որ այդ հարցը համաձայնեցվում Է Կոբզոնի հարազատների հետ:

 

Աղբյուրը՝ Life Panarama.am
Comments (0)
Add Comment