Այսօր Մոնակոյում կկայանա Չեմպիոնների լիգայի խաղարկության 2018/19 թթ. մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Մինչ պաշտոնական արարողության մեկնարկն անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն արժանացել է ՈՒԵՖԱ-ի նախագահի հատուկ մրցանակին` եվրոպական ֆուտբոլում ունեցած ներդրման համար:
Բեքհեմին մրցանակը հանձնել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Մեծ էկրաններին ցուցադրվել է ֆուտբոլիստի մասնակցությամբ հանդիպումներից դրվագներ:
Աղբյուրը՝ Panarama.am Sport