Spice Girls-ի նախկին անդամը հոսպիտալացվել է

Spice Girls-ի նախկին մենակատար Մելանի Բրաունը վերականգնողական հիվանդանոց է տեղափոխվել:

Երկրպագուներին ուղղված նամակում, նա բացատրել է, որ կբուժվի հետվնասվածքային սթրեսային խանգարումից:

Մել Բին խոստովանել է, որ նա ծանր է տարել պրոդյուսեր Սթիվեն Բելաֆոնտից բաժանումն ու հոր մահը:

Վերջին կես տարում, ըստ երգչուհու, նա չարաշահել է ալկոհոլը, որպեսզի մեղմի ցավը:

«Երբեմն դժվար է  զգացմունքները կառավարել:  Խնդիրը սեռական հարաբերությունները և ալկոհոլը չեն, այն ավելի խորն է»,-խոստովանել երգչուհին:

 

 

Comments (0)
Add Comment