Թագավորական պատմաբանը ասել է, թե ինչու են Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միթլդոնը զրկված իրենց երեխաների խնամակալությունից : Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միթլդոնը երեք երեխա ունեն: Սակայն պարզվել է, որ բազմազավակ ծնողները զրկված են իրենց երեխաների նկատմամբ խնամակալությունից: Թագավորական պատմաբան Մառլեն Քենիգի խոսքերով, միայն Եղիսաբեթ 2-րդ թագուհին ունի օրինական խնամակալության իրավունք անչափահաս թոռների և ծոռների նկատմամբ: Այս օրենքի հեղինակը Գեորգ 1-ինն է, այն հրապարակվել է 300 տարի առաջ և գործում է մինչ օրս: Գեորգ 1-ինը նման օրենք է հրապարակել այն պատճառով, որ վատ հարաբերություններ է ունեցել որդու հետ և ցանկացել է իշխանություն ունենալ թոռների դաստիրակության հարցում: նշենք, որ արտերկիր մեկնելու և երեխաներին իրենց հետ տանելու համար Քեյթը և Ուիլյամը թույլտվություն են վերցնում թագուհուց: