Ֆեդերեր. «Չէի ցանկանում Նադալին ընդունել որպես հավասարի»

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է մրցակցության մասին` նշելով, որ ցանկացած մարզաձևում այն շատ կարևոր է: Շվեյցարացին նաև նշել է, թե որտեղ է պատրաստվում անցկացնել ծերությունը:

«Հիանալի է, որ թենիսում մի քանի խաղացող միանգամից կարող են հիանալի կարիերա ունենալ: Նայեք ինձ, Նադալին, Ջոկովիչին և Մարեյին: մեզանից յուրաքանչյուրը բազմաթիվ հաղթանակներ է տոնել, ինչով էլ պայմանավորված է հաջող կարիերան: Մենք բոլորս մեծ արդյունքներ ենք գրանցել` խաղալով միևնույն մրցաշարերում:

Եթե անկեղծ լինեմ, սկզբնական շրջանում Ռաֆային չէի ցանկանում ընդունել որպես ինձ հավասարի, բայց հետո նա ինձ հաղթեց Մայամիի մրցաշարում, և ես տեսա օրինաչափություն:

Որտե՞ղ կանցկացնեմ ծերությունս: Շվեյցարիան իմ տունն է, և դա անփոփոխ է: Հենց այնտեղ կանցկացնեմ ծերությունս: Ճիշտ է, մարզվում եմ Դուբայում, քանի որ 14 տարի առաջ եկա այստեղ հանգստանալու և տեղի պայմաններն ինձ շատ դուր եկան: Հետո գնեցի բնակարան, ամեն ինչ շատ արագ ստացվեց, երկար չեմ մտածել»,- ասել է Ֆեդերերը:

 

Աղբյուրը՝ Panarama.am Sport

Share

Comments (0)
Add Comment