Քրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին որոշել է հետևել հոր օրինակին և հանրահայտ ֆուտբոլիստ դառնալ: 7-ամյա փոքրիկն ընդունվել է թուրինյան «Յուվենտուս» ակումբի ակադեմիա : Այստեղ մարզվում է նաև Անդրեա Բարձալյիի որդին:
Օրերս պապարացիները կարողացել են լուսանկարել Քրիշտիանու կրտսերին՝ մարզվելիս: Փոքրիկի խաղին հեռվից ուշադիր հետևել է Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը:
Այսպիսով՝ Քրիշտիանու Ռոնալդու կրտսերը առաջին քայլերն է անում՝ իրականացնելու համար հոր երազանքը: Ռոնալդուն իր հարցազրույցներում մի քանի անգամ խոստովանել է, որ շատ է ցանկանում, որպեսզի իր ավագ որդին հանրահայտ ֆուտբոլիստ դառնա:
Աղբյուրը՝ Life Panarama.am