Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով

Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆայել Հակոբյանը և Բենիկ Նիկողոսյանը հաղթանակով է մեկնարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Ռաֆայել Հակոբյանը 56 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հաղթել է թուրք Այկոլ Միզանին, իսկ 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը ուժեղ է գտնվել մեքսիկացի Մարտինես Միգել Անխելից:

52 կգ քաշային Արթուր Բազեյանը 0:5 հաշվով պարտվել է անգլիացի Իվան Պրայսին և լքել պայքարը:

Հայաստանը երիտասարդական հավաքականի կազմում Բուդապեշտ են մեկնել նաև 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ու 75 Ռաֆայել Հովհաննիսյանը, որոնք պայքարի մեջ կմտնեն  այսօր։

   Աղբյուրը՝ Life Panarama.am

Comments (0)
Add Comment