UFC-ի բռնցքամարտիկ Դեսմոնդ Գրինը Ֆլորիդայում դարձել է ավտովթարի հեղինակ: Ամերիկացի բռնցքամարտիկը կորցրել է մեքենայի կառավարումը և վթար է առաջացրել, որում հայտնվել է ևս հինգ ավտոմեքենա: Երկու կին մահացել է, մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` միջադեպի մանրամասները պարզելու համար: Ամերիկացի բռնցքամարտիկը, ով թեթև վնասվածքներ է ստացել, սեպտեմբերի 15-ին Մոսկվայում պետք է մրցի Ռուսաստանը ներկայացնող Մաիրբեկ Թայսումովի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ մենամարտը չի հետաձգվել և կկայանա սահմանված ժամկետում: Գրինը MMA-ում 21 հաղթանակ է տոնել, կրել 7 պարտություն:
Աղբյուրը՝ Panarama.am Sport