Նկարահանումների ժամանակ կրակել են 50 Cent-ի վրա

Օրերս ռեպեր 50 Cent-ի կյանքը վտանգի մեջ է եղել: Բրուկլինում Tekashi69-ի հետ նոր տեսահոլովակի նկարահանման ժամանակ, առավոտյան, անծանոթ անձը սպիտակ Porsche-ով 8 անգամ կրակել է երաժշտի ուղղությամբ  և թաքնվել է:  Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Ըստ ականատեսների` 50 Cent-ը տղամարդուն վայել է իրեն պահել. «Նա այնքան հանգիստ էր, որ թվում էր, թե իր առողջության մասին  հոգ չի տանում: Միգուցե գիտեր, որ իր հետ ոչինչ չի պատահի»,-նշել է դեպքի ականատեսներից մեկը:

                                    Աղբյուրը՝ Life Panarama.am
Comments (0)
Add Comment