Խոզի ճարպի օգտակար հատկությունները

Երբ պատկերացնում ենք մի կտոր խոզի ճարպ սև հացի վրա, ախորժակ է բացվում, բայց նույն պահին քննադատում ենք ինքներս մեզ ու այդ մտքերը փորձում վանել`ցածր յուղայնության մածունի օգնությանը դիմելով:

Սակայն ժամանակակից գիտությունը սկսել է ավելի հաճախ հեղափոխել մեր պատկերացումները «վնասակար» ու «օգտակար» մթերքների մասին: Այսպես, Մյունխենյան համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են խոզի ճարպը ժամանակակից միկրոբիոլոգիական տեխնոլոգիաների միջոցով: Եվ պարզվել է, որ այն պարունակում է արախիդոնային թթու, որը մտնում է կենսական նշանակություն ունեցող F վիտամինի կազմի մեջ: Արախիդոնային թթուն մտնում է բջջաթաղանթի կազմի մեջ և սրտմկանի ֆերմենտների մաս կազմում, անգամ մասնակցում ճարպային նյութափոխանակմանը: Խոզի ճարպի մեջ առկա թթուները, որքան էլ տարօրինակ է, օգնում են, որ լյարդի համար ձևավորվի «լավ խոլեստերին» և մաքրում «վատ խոլեստերինը»: Սալի մեջ հայտնաբերվել է նաև հագեցած օլեինային թթու, որը պաշտպանում է լյարդն ու երիկամները և կանխում աթերոսկլերոզի զարգացումը:

Պետք է նշել, որ գերմանացի գիտնականները խոզի ճարպը դասել են օգտակար կենդանական ճարպի շարքին, անգամ խորհուրդ են տալիս սրտային հիվանդներին իրենց ամենօրյա սննդակարգի մեջ ներառել մեկ կտոր սալ: Այս մթերքի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ այն իր մեջ չի կուտակում ռադիոակտիվ իզոտոպներ: Ինչպես ապացուցել են կանադացի թունաբանները, խոզի ճարպն անգամ ընդունակ է օրգանիզմից դուրս բերել թունավոր նյութերը:

Այսուհանդերձ, բժիշկները խորհուրդ չեն տալիս այն գնել չստուգված վայրերից. կա ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հնարավորություն, առավել ևս, որ ջերմային մշակման չի ենթարկվում:

 

  30 գրամ առողջության համար

 Մեկ կարևոր նկատառում

Խոզի ճարպը նպաստում է լեղիի արտադրմանը: Առողջ մարդու համար դա շատ լավ է, քանի որ նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին, բայց նա, ով լյարդի ու լեղապարկի հետ կապված խնդիրներ ունի, կարող է և վնասվել:

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/617

 

 

Comments (0)
Add Comment