Վերա Բրեժնևայի խոստովանությունը

Վերա Բրեժնևան պատմել է, որ բաց հագուստ կրում է միայն ամուսնու թույլտվությամբ:

 

«Жара» փառատոնը մոտեցավ ավարտին: Հյուրերի ցանկում էր նաև երգչուհի Վերա Բրեժնևան: Նա ընտրել էր նեղ ու երկար սև զգեստ շատ անկեղծ բացվածքով: Վերան նշել է, որ փառատոնի ժամանակ պետք է կրել շատ վառ հագուստներ: Հաղորդավարուհի Յանա Կոշկինան հարցրել է Բրեժնևային, թե ինչպես է նրա անկեղծ հանդերձանքին վերաբերում Կոնստանտին Մելաձեն: «Ամենը, ինչ կատարվում է մեր ընտանիքում, տեղի է ունենում միայն նրա թույլտվությամբ», — խոստովանել է Վերան: Երգչուհին նշել է, որ ամուսինը երբեմն դժգոհ է հագուստի նրա ընտրությունից, բայց նա միշտ գտնում է խոսքեր նրան համոզելու համար:

Comments (0)
Add Comment