Օրերս TMZ պորտալը 39-ամյա Քորթնի Քարդաշյանի սիրելիին` 25-ամյա Յունես Բենջիման բռնացրել է նախկին մատուցողուհու` Ջորդան Օզունայի հետ: Մինչ այդ էլ մատուցողուհին հանդիպում էր Քորթնի Քարդաշյանի քրոջ` Քայլի Ջեների սիրելիի` ռեպեր Tyga-ի հետ, աղջիկը նաև սիրավեպ է ունեցել Ջասթին Բիբերի հետ:
Ըստ տեղեկությունների` Քորթնի Քարդաշյանը և Յունես Բենջիմանը բաժանվել են, իսկ Յունեսն ու Ջորդանը սիրավեպ չունեն:
«Նրանք ցանկանում եէին հարաբերություններում դադար վերցնել, իսկ դա վերջ ի վերջո հանգեցրեց բաժանման: Քորթնին տխուր է, սակայն փորձում է ուշադրությունը սևեռել այլ բաների վրա և դրա վրա լուրջ ուշադրություն չդարձնել»,-նշել է աղբյուրը:
Յոնեսը հրապարակել է Mail Online հոդվածի սքրինշոթը, որտեղ նա Ջորդան Օզունայի հետ է ու գրել. «Լրատվականնները ինձ ցանկանում են վատը դարձնել, լռեք: Ես ի՞նչ է չեմ կարող ընկերներիս հետ ժամանակ անցկացնել: Ո՞ւր են իմ 12 մյուս ընկերուհիները»:
Բենջիմանը ևս մեկ գրառում է կատարել. «Ես գիտեմ, թե ես ով եմ, որտեղ եմ գտնվում, և ով եմ: Իմ համար կարևոր է ընդամենը մեկ կարծիք` Աստծո: Լավ օր եմ մաղթում»:
Քիմ Քարդաշյանը տեսնելով վերջինիս արդարացումները, գրառում է կատարել. «Գեղեցիկ լուսանկարներ ձեր ընկերական ճամփորդությունից»:
Քլոե Քարդաշյանը նույնպես գրառում է կատարել. «Մենք այս ամենը վաղուց ենք լսել»:
Աղբյուրը՝ Life Panarama.am