Ծնվել է երգչուհի Ինգա Արշակյանի երկրորդ երեխան։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ–ում, քանի որ դեռ ամիսներ առաջ ծնողները մեկնել էին Միացյալ Նահանգներ։
Զույգի առաջնեկն աղջիկ է, փոքրիկը մեկուկես տարեկան է։ Երգչուհին չի սիրում շատ խոսել անձնական կյանքի մասին։ Մինչև հիմա նա չի հրապարակել նաև ավագ դստեր լուսանկարը։