Մարադոնան կամուսնանա 28-ամյա նախկին ֆուտբոլիստուհու հետ

Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան որոշել է ամուսնանալ: Նա առաջարկություն է արել 28-ամյա Ռոսիո Օլիվային, ով էլ տվել է իր համաձայնությունը:  Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»ը:  Աղբյուրը նշում է, որ երեկույթը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում` Օլիվայի ծննդյան տարեդարձի օրը, 45 հյուրերի ներկայությամբ: 57-ամյա լեգենդար Մարադոնայի ընտրյալը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի է եղել:

 

 

Comments (0)
Add Comment