Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան որոշել է ամուսնանալ: Նա առաջարկություն է արել 28-ամյա Ռոսիո Օլիվային, ով էլ տվել է իր համաձայնությունը: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»ը: Աղբյուրը նշում է, որ երեկույթը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում` Օլիվայի ծննդյան տարեդարձի օրը, 45 հյուրերի ներկայությամբ: 57-ամյա լեգենդար Մարադոնայի ընտրյալը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի է եղել: