Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն այսօր Սոչիում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում պարտության մատնեց հարավաֆրիկացի փորձառու Ալի Ֆունեկային` տոնելով իր 7-րդ հաղթանակն ու շարունակելով մնալ անպարտելի:
Իր լիազորությունները ժամանակավոր կասեցրած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Գոռ Երիցյանին` տոնած փայլուն հաղթանակի համար, ինչպես նաև գրել, որ հպարտանում է հայ բռնցքամարտիկներով:
Ի դեպ, ԱԻԲԱ-ն արդեն հաստատել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության օրը։ Այն տեղի կունենա օգոստոսի 2-ին: Առաջադրված թեկնածուն գործող նախագահ Արթուր Գևորգյանն է։ Սահմանված ժամկետում և ընդհանրապես այլ թեկնածուի առաջադրման հայտ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան չի ստացել։