30-ամյա մարզիկ Քոնոր Մակգրեգորը երկրորդ երեխան է ունենալու: Նրա ընկերուհին՝ Դի Դեվլինը, մարզիկի 30-ամյակին անակնկալ է մատուցել՝ սոցցանցում թողնելով հետևյալ գրառումը. «Երջանիկ տարեդարձ, սիրելիս: Շնորհակալ եմ, որ կաս: Սիրում եմ քեզ, Քոնոր կրտսերին և «իմ փորիկը»»:
Քոնոր Մակգրեգորն ու Դի Դեվլինը 10 տարի է՝ միասին են: Նրանք մի որդի ունեն՝ Քոնոր Ջեք Մակգրեգոր-կրտսերը: