Հանրության կողմից սիրված դերասաններ՝ Ռաֆայել Երանոսյանը և Անդրանիկ Հարությունյանը երկրպագուների համար նախապատրաստել են ամառային նվեր: Նրանք պատրաստվում են նոր տեսահոլովակով ներկայանալ հեռուստադիտողին: Public. am— կայքի թղթակցի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը պատմեց, որ սկսվել են տեսահոլովակի աշխատանքները և մինչև հուլիս ամսվա վերջը հանրությունը կվայելի «Դեպուտատի շոու» տեսահոլովակի 2-րդ մասը: Երգը կոչվում է «Լեդի Կաբուիլետի» և դուետին միացել է նաև՝ Սպիտակցի Հայկոն: Անդրանիկը վստահեցրեց, որ տեսահոլովակը կրկին մեծ արձագանք կունենա, ինչպիսին որ առաջին էր:
Մինչ տեսահոլովակի ծնունդը վայելեք «Դեպուտատի շոու»-1 տեսահոլովակը: