Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեկնեց Սոֆիա

Հայաստանի բասկետբոլի հավաքականը այսօր մեկնեց Բուլղարիայի մայրաքաղաք՝ Սոֆիա, որտեղ հուլիսի 13-ին կմեկնարկի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Թիմում ընդգրկված են մինչև 20- տարեկանների հավաքականը: Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մեր մրցակիցներն են՝ Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի և Հոլանդիայի ազգային հավաքականակնները: Մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները :

1. Ջասթին Կույումջյան

2. Շանթ Արսլանյան

3. Ալեքս Իսկենդերյան

4. Գաբրիել Աճեմյան

5. Անդրե Զոհրաբյան

6. Զաքարի Թավիթյան

7. Գեորգի Պոդկոլզին

8. Արտյոմ Փեչենջյան

9. Դավիթ Միքայելյան

10. Արման Դանիելյան

11. Դավիթ Խաղաչատրյան

12. Արամ Մկրտչյան

Comments (0)
Add Comment