Դիլիջան քաղաքի բացօթյա ամֆիթատրոնում տեղի ունեցավ ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաքելական Սուրբ եկեղեցու «Գավիթ» թատրոնի ՝ «Վերջին արքա» բեմադրությունը:
Հիշեցնենք, որ ներկայացման պրեմիերան կայացել էր մայիսի 31-ին՝ Մոսկվայում: Ներկայացումը բեմադրված է ըստ Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքա» պիեսի: Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է՝ Համլետ Ղալեչյանը: