Ռիհաննայի նախկին ընկեր Քրիս Բրաունը կալանավորվել է

Ռիհաննայի նախկին ընկեր Քրիս Բրաունը կալանավորվել է Ֆլորիդայում, հայտնում է TMZ-ը։

Երաժշտին կալանավորել են Փալմ Բիչի Coral Sky Ampitheatre-ում տեղի ունեցած համերգից անմիջապես հետո։ Առայժմ հայտնի է, որ ռեփերին կալանավորել են, քանի որ նրա անունով օրդեր կար, ընդ որում ուշագրավ է, որ օրդերը տրվել էր ոչ թե Ֆլորիդայում, այլ հարևան նահանգներից մեկում։

Թե ինչի համար ու ինչ առիթով, չեն հայտնում։ Մամուլը տարբեր վարկածներ է առաջարկում՝ ռեփերը ծեծել կամ էլ վիրավորել էր ինչ-որ մեկին իր վերջին համերգներից մեկից հետո, գերազանցել էր արագություն իր նոր ամենագնացով, ինչ-որ տեղ վթարային իրավիճակ էր ստեղծել՝ հնարավոր է թմրադեղերի ազդեցության տակ։

Շուտով հայտնի կլինի, թե որն է եղել կալանավորման իրական պատճառը։

Comments (0)
Add Comment