Բացի մեքենայից էլ ինչ թանկարժեք նվեր է մատուցել ընկերուհուն Սաշիկի որդին.տեսանյութ

Ամիսներ առաջ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը թողարկեց իր նոր՝ «Սրտակեր» տեսահոլովակը:Երգը կոմերցիոն բնույթ էր կրում: Այն պատվիրել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝  Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը՝ իր սիրելիին նվիրելու նպատակով: Արևիկը «Instagram»-ի իր էջում շնորհակալություն էր հայտնել ընկերոջը և նշել, որ այս անակնկալն իր ստացած լավագույն նվերն է:

Նշենք, որ տեսահոլովակի վրա աշխատել են հայտնի մարդիկ և այն բավականին թանկ է արժեցել:

Երաժշտությունը՝ Ռիչարդ Մադլենյանի

Խոսքերը՝ Ռիչարդ Մադլանյան, Ավետ Բարսեղյան

Երեկ ԱԱԾ-ի տարածած տեսանյութում նշված էր, որ  երգը Նարեկի  միակ թանկարժեք նվերը չէր ընկերուհուն: Բոլորովին վերջերս թանկարժեք հաճույքների սիրահար Նարեկ Սարգսյանը Գերմանիայում բնակվող Արևիկին է նվիրել 90 հազար դոլար արժողությամբ շքեղ «Մերսեդես»: Արևիկն էլ իր ինսթագրամյան էջում տեղադրելով լուսանկարը գրել է.«thanks my love»:

Նշենք, որ հենց այս մեքենայով է Արևիկը նկարահանվել «Սրտակեր» տեսահոլովակում:

Նշենք, որ Արևիկն ԱԱԾ տարածած հաղորդագրությունից հետո ջնջվել է բոլոր սոցիալական ցանցերից:

 

Comments (0)
Add Comment