Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Յուրա Մովսիսյանը հեռացել է շվեդական «Յուրգորդենից»:
30-ամյա ֆուտբոլիստի ու ակումբի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ըստ շվեդական ակումբի գլխավոր մարզչի` հայ հարձակվողի վնասվածքից վերկանգնումը բավականին երկար է տևելու:
Հիշեցնենք` Մովսիսյանը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի` «Էրեբրուի» հետ խաղի առաջին կեսում և վերականգման համար նրանից կպահանջվի մոտավորապես 4 ամիս:
Մովսիսյանն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ ու կշարունակի ապաքինվել վնասվածքից: