«Amira» ակումբի հիմնադիր նախագահը` Արթուր Թոսունյանը, հուլիսի 6–16 մացնակցելու է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայանալիք «Կինոլոգիայի եվրոպական շաբաթ 2018» մրցույթ ցուցահանդեսին որպես` բոլոր ցեղատեսակների մասով միջազգային փորձագետ։
Մրցույթի մասնակից շներին միջազգային փորձագետը գնահատում է էքստերիերի` արտաքին չափանիշներով։ Մրցույթային ցեղատեսակները պետք է համապատասխանեն մասնագետների հաստատած չափորոշիչներին։
Կինոլոգիայի եվրոպական շաբաթն իր մեջ ներառում է միանգամից մի քանի միջոցառում։
Այս տարի կինոլոգիական շաբաթվա ընթացքում կպարզեն Բուլղարիայի, Իսպանիայի, Արգենտինիայի և Հոլոանդայի գավաթակիրներին։
«Կինոլոգիայի եվրոպական շաբաթ 2017»–ին որպես մասնակից հանդես է եկել նաև Հայաստանը: