Հուլիսի 1-ին Ռուսաստանի հավաքականը պայքարում էր իսպանացի ֆուտբոլիստների դեմ: Այդ խաղը անհանգստացնում էր հատկապես Աննա Կուրնիկովայի ընտանիքին: Ռուս թենիսիստն աջակցում էր հայրենակիցներին, իսկ նրա սիրելի Էնրիկե Իգլեսիասը իհարկե Իսպանիայի հավաքականի երկրպագուն էր:
Իսկ ու՞մ են երկրպագել իրենց երեխաները: Աննան և Էնրիկեն իրավիճակից դուրս գալու ելքը գտել էին և որոշել էին. երկվորյակները դարձել էին երկու թիմերի երկրպագուն:
Սիրահարներն սկզբից երեխաներին հագցրել էին Ռուսաստանի հավաքականի շապիկը, իսկ հետո Իսպանիայի: Թենիսիստն ինսթագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել:
Լուսանկարը հուզել էր համացանցի օգտատերերին: Մեկնաբանություններում նրանք աստղային ընտանիքին հաճոյախոսություններով ողողեցին: «Անեչկա , դուք հրաշալի երեխաներ ունեք», «Նրանք ինչ խելացի են»:
Public.am