Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Շվիեդա-Շվեյցարիա հանդիպումը:
Շվեդները մեկ գնդակի առավելությամբ հաղթեցին Շվեյցարիայի ընտրանուն, հանդիպման միակ գոլը խփվեց 66-րդ րոպեին: Էմիլ Ֆորսբերգի հարվածից հետո գնդակը դիպավ Ականջիի ոտքին և հայտնվեց Սոմերի պաշտպանած դարպասը:
Չնայած ընդունած գոլից հետո շվեյցարացիները անդադար փորձում էին հավասարեցնել հաշիվը, հանդիպման ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին:
Շվեդիայի ընտրանու մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի Կոլումբիա-Անգլիա զույգի հաղթողը:
Public.am