45-ամյա դերասանուհի Վանեսսա Պարադին երկար ժամանակ լուրջ հարաբերություններ չէր ունեցել իր նախկին սիրելիի և երկու երեխաների հոր՝ Ջոննի դեպի, հետ բաժանումից հետո: Եվ ահա 6 տարի անց հայտնի է դարձել, որ այս հանգստյան օրերին դերասանուհին ամուսնացել է 45-ամյա ռեժիսոր Սամուել Բենշետրիի հետ:
Արարողությունը տեղի է ունեցել Սեն- Սիմոն փոքրիկ քաղաքում, որը Փարիզից ոչ այդքան հեռու է: Հրավիրվածների թվում էին միայն նորապսակների հարազատները և մոտ ընկերները:
Հիշեցնենք, որ սա Պարադիի համար առաջին պաշտոնական ամուսնությունն է, քանի որ Դեպի հետ նրանց ամուսնությունը գրանցված չի եղել: Բենշետրիի հետ դերասանուհին ծանոթացել է 2017 թվականին նրա «Շուն» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նա գլխավոր դերում էր խաղում:
Vesti.am