ԱԱ-2018. Հուլիսի 2-ի խաղացանկը

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Հուլիսի 2-ին, կկայանա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում:

Երևանի ժամանակով 18:00-ին Սամարայի համանուն մարզադաշտում կմեկնարկի Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականների միջև խաղը:

Ավելի ուշ Դոնի Ռոստովի «Ռոստով Արենայում» կմրցեն Բելգիայի և Ճապոնիայի հավաքականները:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

 

Public.am 

Comments (0)
Add Comment