Ռեփեր Դրեյքը կներկայացնի Ջեքսոնի չթողարկված երգը. լուսանկար

Ռեփեր Դրեյքն իր նոր ալբոմում, որը այսօր կհանվի վաճառքի, ներկայացնում է Մայքլ Ջեքսոնի չթողարկված երգը: Այդ մասին հայտնում է «TMZ»-ն: Աղբյուրի փոխանցմամբ, «Scorpion» ալբոմում ընդգրկված երգը կոչվում է «Don’t Matter to Me»:

Մայքլ Ջեքսոնի այդ երգը նախկինում ներկայացված չի եղել լայն հանրությանը: Ձայնագրությունում Դրեյքն այն կատարում է Ջեքսոնի ձայնի հետ:

Ֆորմատը նման կլինի 2014 թ-ին փողարկված «Love Never Felt So Good» երգին, որի ընթացքում Փոփի արքայի կատարումը միացրել էին Ջասթին Թիմբերլեյքի կատարմանը՝ ստանալով դուետ:

 

Comments (0)
Add Comment