Չար լեզունները լուրեր են տարածել, իբրև սիրված երգիչ ՝ Գևորգ Մարտիրոսյանը փնտրում է նոր երաժշտական պրոդյուսեր: Որովհետև նրա պրոդյուսեր՝ Սամվել Ղազարյանը մեկնում է երկրից և երկար է բացակայելու:
Այդ պատճառով public.am-ի թղթակիցը կապ հաստատեց Սամվել Ղազարյանի հետ և անձամբ նա պատասխանեց այս թեմայի շուրջ պտտվող հարցին:
Այո մեկնում եմ և երկար կբացակայեմ, բայց թեկուզ լինեմ աշխարհի մյուս ծայրում էլ, բացակայեմ տարիներով , դա կապ չունի՝ Գևորգ Մարտիրոսյանի երաժշտական պրոդյուսերը կլինեմ և կաշխատեմ նրա հետ: Մեզ կբաժանի միայն հեռավորությունը, մեր դարում այսօր կա խոսելու, շփվելու, իրար տեսնելու 10-յակ միջոցներ: Այնպես որ Գևորգը եղել է կա ու կլինի նախ իմ հարազատը, մոտ ընկերը և գործընկերը: Այսօր մեր ազգի մոտ ամենալավ ու հեշտ ստացվում է բամբասանք տարածելը: Աստված չանի՝ եթե գա մի օր, որ չհամագործակցենք, խոստանում եմ առաջինը տեղեկացնել public. am- ին:
Իսկ հիմա խորհուրդ !!!!
Դիտեք Գևորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակը և թուլացրեք նյարդերը:
Ավարտեց խոսքը՝ Սամվել Ղազարյանը:
Հեղինակ՝ Դիանա Գրիգորյան