Public.am -ի թղթակցին հաջողվել էր կապ հաստատել ամբողջ աշխարհին հայտնի, տաղանդավոր աճպարար Սոս Պետրոսյանի ի հետ, ով մեծ սիրով կիսվել է նորություններով և պատմել անելիքների մասին:
-Սո՛ս, Դուք երկար տարիներ է, ինչ հայրենիքից հեռու եք: Որտե՞ղ եք բնակվում և ցուցադրում ձեր շոունները:
Ես արդեն մոտ 30-տարի է ինչ հեռու եմ հայրենիքիս: Սկզբում բնակվում էինք Մոնտե Կառլոյում, հետո Փարիզում, իսկ արդեն շուրջ 18- տարի է բնակվում ենք Գերմանիայում: Մեր շոուները կարող են վայելել մեծ դահլիճներում և բեմերում, օրինակ մի քանի օր առաջ ելույթ ունեցանք Չիլիում ՝ 2 ու կես ժամանոց շոույով՝ 160.000 հանդիսատեսի առջև: Տվյալ պահին գտնվում ենք Աֆրիկայում , հենց նախագահի հրավերքով: Այսպես շարունակ շրջագայություններ:
-Ո՞վ է ձեր առաջին ուսուցիչը և ո՞ր տարիքում եք առաջին անգամ, որպես կրկեսի արտիստ հանդես եկել:
Առաջին ուսուցիչներս ծնողներս են եղել: Մինչ օրս յուրաքանչյուր նոր աշխատանք սկսելուց դիմում եմ ծնողներիս, հայրս՝ ինձ համար կա ու կլինի մեծ վարպետ ու աջակից: Բայց չեմ կարող հերքել մայրիկիս մեծ դերը կյանքումս ու գործիս մեջ: Նա ինձ դեռ վաղ հասակում ուղարկեց պարարվեստի դպրոց: Ւսկ հիմա բեմում ես կարող ներկայացնել արտիստիզմ, պլաստիկա և խորեգրաֆիա, իսկ նշածներս հեշտացնում են աշխատանքս բեմի վրա: Վերջերս տանջվում էի մի բարդ էլուզիայի վրա, որը կապ ուներ նկարչության և Պամելա Անդերսոնի հետ: 6- ամիս շարունակ չէի կարողանում գտնել 3 վարկյանանոց տեխնիկան, որը չպետք է զգար հանդիսատեսը: Մայրս լարելով ուղեղը ինձ օգնեց այդ գործում և ի վերջո այդ համարը ես ներկայացրեցի Լաս Վեգասում: Ինչ եմ ուզում ասել՝ ծնողներս իմ ամենամեծ հենարանն են և քննադատները, առավել ևս հայրս, միշտ գործս գնահատում է քննադատորեն:
-Դուք ձեր շոուներում հանդես եք գալիս ձեր կնոջ հետ, նա ստանձնել է ձեր օգնականի դերը: Բացի Վիկտորիայից ունե՞ք այլ օգնականներ:
Կյանքի ու բեմի ուղեկիցս կինս է՝ Վիկտորյան: Ու մեր հաջողությունները կնքվում են մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Բայց ասեմ, որ ունենք մեծ թիմ: Ես ունեմ մեծ ու կայացած ընկերություն, որը աշխարհում հայտնի է «World ‘s Best Magicians Production » : Ընկերությունում աշխատում են տասնյակ գիտակ վարպետներ, որոնք մեծ աշխատանք են տանում և օգնում:
-Ինչքա՞ն ժամանակ է խլում ձեզանից ամեն մի նոր շոու պատրաստելու գործընթացը:
Շատ բարդ հարց էր)))) Նախ սկսեմ սկզբից, որ փաստերը ապացուցում են , որ մենք դեռ չունենք մրցակիցներ, ինչը լավ չէ, հետո՝ ունենք շոուներ րոպեններով, ժամերով կամ մի ամբողջ ծրագրով: Կախված է պատվիրատույի վճարունակ լինելուց ու ցանկություններից: Բայց հստակ կարող եմ ասել, որ ծախսատար են բոլոր համարները և թանկ հաճույք:
Այսօր կարող եմ ձեզ տեղեկացնել, որ մենք գտնվում ենք աշխարհի լավագույն տասնյակի մեջ և ամենուրեք հանրությանն ներկայանում ենք և ներկայացնում ենք Հայաստանը: Էլուզիայի մշակույթը ամբողջ աշխարհում գտնվում է աննկարագրելի չափանիշների վրա, իսկ ամբողջ աշխարհում փոքրիկ Հայաստանից, որպես անփոխարինելի հանդես գալն դա ՝ գերագույն հաճույք և մեծ հաղթանակ է:
-Ձեր ամենակայացած և ճանաչված համարներից մեկը՝ հագուստներն արագ փոխելու համարն է: Մի շոուի ժամանակ ամենաշատը քանի՞ հագուստ եք կարողացել փոխել:
Ուրեմն ասեմ՝ մենք 4- անգամ գրանցվել ենք Գինեսի գրքում այդ շոուի շնորհիվ: 1- րոպեում 22- հագուստ ենք փոխել և դա խայտարակ բարդ աշխատանք է: Բայց որոշեցինք կանգ առնել, որովհետև դա սպորտաձև չէ և բավական է, ժամանակն է, որպեսզի որդիներս սկսեն ռեկորդներ սահմանեն:
-Ձեր որդիները նույնպես մեծ կրկեսի արտիստներ են: Կպատմե՞ք նրանց մասին:
Երկու տղաներս էլ ունիկալ երևույթներ են: Մեծս՝ Սոս Պետրոսյանը 22-տարեկան է, արդեն հասցրել էր Մոնտե Կառլոյում արժանանալ «Աճպարարների աշխարհահռչակ օսկարին», որին արժանացել է նաև Դ.Կոպերֆիլդը։ 2-տարի շարունակ նրան հրավիրում են, որպեսզի մասնակցի «American’s Got Talent » ճանաչված մրցույթին, բայց նա մերժում է՝ մեկնաբանելով թե հիմա ավելի կարևոր անելիքներ ունի։
-Ո՞րն է ձեր հաջողության գրավականը:
Երևի թե աշխատասիրությունս ։ Յուրաքանչյուր անձ եթե սիրով է զբաղվում իր գիրծով ուրեմն հասնում է հաջողությունների։ Շնորհակալ եմ ծնողներիս ու ընտանիքիս։
«Պետրոսյաններ» գերդաստան է հաջողությանս գրավականը։ Մենք միակն ենք, որ ամեն 3- տարին մեկ կազմակերպում ենք աշխարհի մասշտաբով ամենամեծ առաջնությունը, որտեղ մասնակցում են աշխարհի վերընտրված 3000 աճպարարները: Առաջնությանը մասնակցում են վարպետ աճպարարներ, իսկ ժյուրիի անձնակազմը շատ բծախնդիր է և այն գլխավորում է Աճպարարների ասոցացիայի նախագահ՝ Դոմինիկո Դանտեն: Գիտեք ես ձեզ մի պարզ ճշմարտություն ասեմ , աննկարագրելի բարդ երևույթ է զարմացնել աճպարարների, իսկ մենք ամեն 3- տարին մեկ կարողանում ենք այն իրագործել:
Հայրս ու կրկեսասեր հասարակությունը երկար սպասեցին կրկեսի վերաբացմանը։ Ուրախ եմ, որ տեղական կրկեսը վերակառուցող հայտնվեց, դա մեծ աշխատանք է։ Հուսով եմ կլինեմ բացման օրը և կներկայանամ շոու ծրագրով:
10.Լուրեր էին պտտվում, իբրև Սոսը նեղացել ու հեռացել է հայրենիքից։ Ինչպես կմեկնաբանեք։
Ու՞մից նեղանամ և ո՞վ կարող է ինձ նեղացնել։ Ես կամ ու կլինեմ երկրիս զավակը։ Ուղղակի ճակատագրի բերումով գործունեությունս ծավալվում է արտեկրում։ Ես ուր էլ որ լինում եմ ներկայանում եմ «հայ» լինելս և Հայաստանս։ Ապացուցում եմ, որ հայը կարող է լինել անփոխարինելի աճպարարների մշակույթում։ Ամեն տարի գալիս եմ կարոտս առնում և նաև հատուկ հրավերքներ եմ ստանում շոուներս ցուցադրելու համար։ Այս բոլոր խոսակցությունները պարապ մարդկանց միջոցով են տարածվում ուշադրություն մի դարձրեք։
Գիտեք օրեր են պետք, որ կարողանամ պատմել և ներկայացնել անելիքներս։ Խոստանում եմ շուտով կլինեմ հայրենիքում ու նորություններովս առաջինը կկիսվեմ Public.am-ի ընթերոցողների հետ:
Public.am
Հեղինակ՝ Դիանա Գրիգորյան