Մարադոնան զարմացած է

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է իր առողջական վիճակի մասին, ինչպես նաև զարմանք հայտնել, իր առողջական վիճակի վերաբերյալ հրապարակումներից:

«Ամբողջ աշխարհին եմ ասում: Ես ողջ եմ, իմ մասին հոգ են տարել և ես ինձ հիանալի եմ զգում:  Բայց ես զարմացած եմ այն բանից, թե ինչեր էին իմ մասին գրել մամուլում: Պատգարակներ, շտապ օգնության մեքենաներ… Այդ ամենը սուտ է և ոչ մի կապ չունի իրականության հետ» – հայտարարել է Մարադոնան:

Public.am

Comments (0)
Add Comment