Վերջապես ես էլ խոցվեցի սիրո նետով. Խաչիկ Եղոյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը և նրա ղեկավարած «Yeghoyan Production»-ը վերջին շրջանում ակտիվ աշխատում են՝ իրականացնելով բազում նախագծեր: Բոլորովին վերջերս տեղի ունեցավ սիրված երգիչ Հարութ Բալյանի երևանյան սպասված մենահամերգը, որն առաջին իսկ պահից կազմակերպել ու իրականացրել էր Խաչիկ Եղոյանը: Մեծ հաջողություն ունեցած և անակնկալներով լի համերգից հետո  առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք Եղոյանի հետ, գրում է public.am-ը:

-Խաչիկվերջին շրջանում Դուք և Ձեր ղեկավարած «Yeghoyan Production»-ն ակտիվ աշխատել եքիրականացրել մի շարք համերգներ:

Այո, վերջին տարիներին զգալի ակտիվացել ենք: Մի շարք մեծ նախագծեր իրականացրեցի, և փառք Աստծո՝ դրանք բոլորներն էլ հաջողվել են: Բոլորովին վերջերս կազմակերպել էինք իմ լավ ընկեր Հարութ Բալյանի երևանյան բացառիկ մենահամերգը, որն անցավ մեծ հաջողությամբ և յուրահատուկ ջերմ մթնոլորտում:

– Հասցրել եք վերջին շրջանում իրականացնել ոչ միայն Հարութ Բալյանի, այլև Ձախ Հարութի մենահամերգներըՈրքանո՞վ է հեշտ կամ դժվար նման մեծամասշտաբ համերգային երեկոներ կազմակերպելը:

Հեշտ որևէ բան իրականացնել երբեք հնարավոր չէ: Հեշտ ձեռքբերվածը հեշտ էլ կորցնում ենք: Ես և իմ շրջապատի մարդիկ աշխատում ենք մեղվի պես: Մենք երբեք ուրիշինի վրա աչք չենք դնում: Մտածում ենք, պրպտում, ստեղծում, դժվարությամբ հասնում հաջողությունների, բայց հասնելուց ավելի ամրանում և գոհանում: Քաղցրությունը դժվարությամբ ստեղծածի մեջ է: Այնպես որ՝ հուսամ՝ պատասխանեցի Ձեր հարցին:

Ինչպիսի՞ն էին Հարութ Բալյանի տպավորությունները երևանյան համերգից:

Հրաշալի: Հարութ Բալյանը շատ տպավորված էր ջերմ ընդունելությունից: Ընկերս լավ ու դրական զգացողություններով լցված վերադարձավ ԱՄՆ: Անպայման՝ հայրենիք վերադառնալու ու հայ հանդիսատեսի հետ ևս մեկ անգամ շփվելու ակնկալիքով:

Այս պահին ի՞նչ այլ ծրագրեր ունեքինչի՞ վրա եք աշխատում:

Հենց այս պահին ավարտում եմ պետական կառույցներից մեկի հոբելյանին նվիրված վավերագրական տեսաֆիլմի մոնտաժային աշխատանքները: Այնուհետև շատ արագ պետք է շարունակեմ կիսատ թողնված «100 դուռ» նախագծի համանուն գրքի խմբագրումը: Այն ավարտին հասցնելուց հետո պետք է հանձնեմ տպագրության: Դրանից հետո վերջապես պետք է սկսեմ նկարահանել իմ հեղինակած «Դարը» պատմվածքի հիման վրա կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Բացի այդ, մի քանի հեռուստանախագծերի շուրջ եմ մտածում, և արդեն բանակցում հեռուստաընկերությունների հետ։

Առաջիկայում արտիստներից ո՞ւմ համերգն է նախատեսված:

Այս պահին տեղի են ունենում բանակցություններ ռուսական շոու բիզնեսի երկու արտիստների հետ: Մի քանի օրից նրանցից մեկի պրոդյուսերական թիմը պիտի այցելի Երևան, որպեսզի հանդիպի ինձ հետ, և այդ վերջնական բանակցությունների դրական ավարտից հետո բնականաբար կհայտարարենք, թե շուտով ում մեծ մենահամերգը կլինի  Երևանում։

-Եթե դեմ չեք՝ նաև անձնական հարցՄարզահամերգային համալիրում անցկացված համերգին Հարութ Բալյանը նշեց. «Ընկերս՝ համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանը սիրահարվել է Անի անունով աղջկաով այստեղ է»: Այս համատեքստում նորություններ կա՞ն:

Իհարկե դեմ չեմ, թեպետ ես երբեք չեմ սիրել անձնականը ի ցույց աշխարհի դնել: Վերջապես ես էլ խոցվեցի սիրո նետով: Նրա անունը Անի է, ավելի քան վստահ եմ, որ մենք իրար համար ենք ստեղծված: Ես երջանիկ եմ, որովհետև սիրում եմ, իսկ երբ սիրում ես, շուրջդ ամեն բան գեղեցկանում է, լուսավորվում և ավելի հեշտ ես սկսում իրականացնել ծրագրերդ։

Public.am

Comments (0)
Add Comment