Մահացել է Ջեքսոնների երաժշտական ընտանիքի հայրապետը

Ջոզեֆ «Ջո» Ջեքսոնը՝ Ջեքսոնների երաժշտական ընտանիքի հայրապետը, մահացել է 89 տարեկան հասակում:

Ինչպես տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին, փոփ–երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի և երգչուհի Ջանեթ Ջեքսոնի հայրը կյանքից հեռացել է Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում:

Ջո Ջեքսոնը եղել է նաև իր երեխաներից կազմված «Ջեքսոն 5» խմբի երաժշտական մենեջերը: Ինչպես նշվում է, տարեց Ջեքսոնի մահը վրա է հասել իր որդու՝ Մայքլի մահվան 9-րդ տարելիցից երկու օր անց:

Public.am

Comments (0)
Add Comment