«Լիվերպուլը» ձեռք բերեց Բունդեսլիգայի պահանջված աստղին

Գերմանական «ՌԲ Լեյպցիգի» գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան 2018/19 մրցաշջանում հանդես կգա «Լիվերպուլի» կազմում: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է անգլիական ակումբը:

Երիտասարդ կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում կկրի 8 համարի մարզաշապիկը:

Կեյտան հարցազույց է տվել Liverpoolfc.com կայքին, որտեղ նշել է, թե ինչու է ընտրել հենց այս ակումբը:

«Երբ տեսա, թե ինչպես էին նրանք խաղում անցած մրցաշրջանում, ցանկություն առաջացավ լինել այդ թիմի մասնիկը: Այս ակումբի մասին շատ եմ խոսել նաև Սադիո Մանեի հետ, նա ինձ խորհուրդ տվեց տեղափոխվել «Լիվերպուլ»:

Խոսել եմ նաև մարզչի հետ, և նա պատմեց թիմի նպատակների մասին և մոտիվացրեց ինձ»,- ասել է Նաբի Կեյտան:

23-ամյա կիսապաշտպանը նախորդ երկու մրցաշրջաններում 71 խաղ է անցկացրել և դարձել է 17 գոլի հեղինակ:

 

Public.am

Comments (0)
Add Comment