Այն հարցը, որն ամեն օր տանջում է տնային տնտեսուհիներին՝ ինչ պատրաստել այսօր: Այդ հարցում կփորձի օգնել Public.am-ը: Այսօր ներկայացնում ենք բրնձով բրոկոլին:
Բաղադրիչներ
բրինձ — 300 գր
բրոկոլի — 500 գր
սոխ — 1 գլուխ
գազար — 1 հատ
սոյայի սոուս — 3 ճ/գ
բուսայուղ — 2 ճ/գ
պղպեղ կարմիր — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Բրինձը լավ լվանում ենք։
- Եփում ենք աղաջրի մեջ համարյա մինչև պատրաստ լինելը։
- Սոխը մաքրում ու մանր կտրատում ենք։
- Սոխը թեթևակի տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Թափանցիկ դառնալուն պես ավելացնում ենք քերիչով անցկացրած գազարը։
- Մի քանի րոպե անց ավելացնում ենք բրոկոլին, խառնում ու 5-7 րոպե տապակում ենք միջին կրակի վրա այնքան, մինչև հեղուկն ամբողջովին ներծծվի։
- Այնուհետև ավելացնում ենք սոյայի սոուսն ու կարմիր պղպեղը, իսկ 1 րոպե անց նաև՝ բրինձը։ Խառնում ենք ու փակում կափարիչով։
- Համեղ ուտեստը պատրաստ է։
Մատուցում ենք տաք վիճակում՝ զարդարված քերած պանրով ու մանր կտրատած կանաչիով։
Public.am