Մեր սննդակարգում բանջարեղենը շատ մեծ դեր ունի: Բանջարեղենի սննդային արժեքը որոշվում է ածխաջրերի, հանքային աղերի և հատկապես վիտամինների պարունակությամբ: Իսկ թե ինչպես պահպանել դրանց քանակությունը, կպատմենք այս հոդվածում:
- Թարմ աղցանում C վիտամինը պահպանելու համար խորհուրդ է տրվում կտրատելուց անմիջապես հետո այն համեմել քացախով կամ կիտրոնի հյութով:
- Բանջարեղենի և մրգերի մեջ պարունակվող վիտամինների կորուստը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում դրանք պահել մութ ու հով տեղում:
- Բանջարեղենով աղցան պատրաստելիս բուսայուղը կարելի է լցնել նախապես, բայց քացախը պետք է լցնել մատուցելուց անմիջապես առաջ:
Բանջարեղենով ուտեստներ պատրաստելիս պետք է աշխատել պահպաանել վիտամինները: Ջերմային և նախնական խոհարարական մշակման ժամանակ ամենից արագ քայքայվում են A և C վիտամինները: Դրանց կորուստը նվազեցնելու համար անհրաժեշտ է՝
- Եփել աամուր փակված կաթսայի մեջ և աշխատել շատ քիչ բացել եփելու ընթացքում:
- Չթողնել, որ բանջարեղենը շատ եփվի:
- Պատրաստի ուտեստը չթողնել բաց տարայի մեջ:
- Վիտամիններն ավելի լավ պահպանվում են արծնապատ, հախճապակյա ու ճենապակյա ամաններում:
- Բանջարեղենի մեջ C վիտամինը պահպանելու համար պետք է դրանք կտրատել ոչ թե լվանալուց առաջ, այլ հետո և լցնել եռացող աղաջրի կամ արգանակի մեջ:Հետևեք այս խորհուրդներին և սնվեք առողջ ու վիտամիններով հարուստ սնունդով:
Public.am