Երեկ վարչապետ Փաշինյանի որոշմամբ Էջմիածնի քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Դիանա Գասպարյանի վրա:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ նորանշանակ քաղաքապետն աշխատել է Արդարադատության նախարարությունում:
Vesti.am