Ռեփեր Եգոր Կրիդը երեկ Մոսկվայի ակումբներից մեկում նշել է իր ծննդյան 24-ամյակը: Կրիդին շնորհավորելու էին եկել Նատալյա Ռուդովան, Թիմաթին, Միշա Գալուստյանը, Յուլիա Բարանովսկայան և այլ աստղեր:
Երգիչը Ինսթագրամյան իր էջում գրառում է կատարել.
«Անցավ հերթական արդյունավետ տարին: Այսօր ես ծնվել եմ: Մայրիկ և հայրիկ, շնորհակալ եմ Ձեզ ինձ կյանք տալու համար: Ես հավատում եմ և հույս ունեմ, որ մոտակա տարիներին ինքս էլ կյանք կտամ իմ երեխային: Հպարտանում եմ Ձեզնով: Շնորհակալություն իմ մտերիմներին, իմ երկրպագուներին՝ շնորհավորանքների համար: Աղոթեք իմ առողջության և իմ ընտրած ուղու համար: Կատարեք շատ լավ գործեր: Հավատացեք ինքներդ Ձեզ և երազանքների իրականացմանը: Ձեր Եգոր», — գրել է Կրիդը:
Լրագրողներին հետաքրքրել է հայրության մասին հայտարարությունն ու նրան հարցրել են, թե ինչ է նա դրա համար անում:
«Այս հարցում ես հույսս դրել եմ ճակատագրի վրա: Ես հայր դառնալու հնարավորություն ունեի, երբ երկարատև հարաբերությունների մեջ էի գտնվում, սակայն ամեն ինչ ավարտվեց: Եվ այսօր, երբ մենք հանդիպում ենք այդ անձնավորության հետ, ում հետ ժամանակին երեխաներ էինք պլանավորում, ձևացնում ենք, թե անծանոթներ ենք: Իբրև միմյանց հարազատ չենք էլ եղել, իբրև մոռացել ենք, թե ինչպես էինք քնում ու արթնանում միասին, մոռացել ենք, թե ինչ էինք զգում», — ափսոսանքով հայտարարել է Կրիդը:
Արտիստը հասկացրել է, որ մինչև հիմա տանջվում է այն բաժանման համար:
«Ես վախենում եմ կրկին թույլ տալ այդպիսի սխալ: Բայց ես հավատում և հույս ունեմ, որ կհանդիպեմ այն մարդուն, ում հետ ինձ լավ կզգամ հիմա և ընդմիշտ», — մեջբերելում է Woman.ru-ն: