Սեքս՝ կերակուրի փոխարեն.Աննա Սեմենովիչը պատմել է դիետայի, կրծքերի և առնետների մասին

Երգչուհի Աննա Սեմենովիչը  «Стархит»-ին տված հարցազրույցում  ասել է, որ չի շտապում ամուսնանալ:

Երգչուհին նեղվում է, երբ մարդիկ աչքերի մեջ չեն նայում: Ըստ երգչուհու, դա նշանակում է, որ ինչ-որ բան թաքցնում  կամ խաբում են:

Մինչև հիմա չի ամուսնացել, քանի որ այդքան էլ չի ցանկանում դա անել:

 

«Երբ երեխաներ ունենամ, չեմ պատկերացնում թե ինչ կանեմ: Կարծում եմ, որ կինը մայրության ուղին պատկերացնում է միայն  երեխայի ծնունդից հետո: Կարելի է  շատ գրականություն կարդալ, լսել ընկերուհիների պատմությունները, սակայն փորձ կարելի է ձեռք բերել, երբ ինքդ երեխա կունենաս»,-ասել է Աննան:

Անդրադառնալով   կրծքերին, նշել է, որ այն իր համար «կերակրող է»:

 

«Արդեն 15 տարի է, ինչ  կրծքերս  ինձանից ավելի  հայտնի են»,-նշել է երգչուհին:

Երգչուհին  կերակուրներից նախընտրում է  տապակած կարտոֆիլ:

«Այն հրաշալի էր պատրաստում տատիկս:  Կարող եմ նստել և առանց մտածելու ուտել, իհարկե հետո ինձ մեղադրում եմ ու պատժում՝ ժամերով  ֆիթնեսով զբաղվեելով: Գիշերը երբ ուտել եմ ուզում, սեքսով եմ զբաղվում: Եթե շատ եմ սոված լինում, ավելի երկար եմ սեքսով զբաղվում, մինչև առավոտ  նախաճաշեմ»,-անկեղծացել է նա՝ հավելելով, որ անտանելի վախենում է առնետներից:

Public.am

Comments (0)
Add Comment