Սելենա Գոմեսը գտել է Բիբերից վրեժխնդիր լինելու միջոցը

 Երգչուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ տառապում էր, երբ նրանից հեռացավ Ջասթին Բիբերը: վերջերս իտալացի  պապարացիներին հաջողվել է  Հռոմում  Գոմեսին «բռնացնել» նոր ասպետի հետ: Նա 30-ամյա  դերասան և պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոն է:

 Գոմեսը և նրա սիրեցյալը երկար ժամանակ քայլել են քաղաքաի փողոցներով:Ինչպես պարզվում է Սելենան և Անդրեան իրար վաղուց են ճանաչում: Նրանք ծանոթացել են 2016 թվականին, երբ երկուսով աշխատում էին  մի կինոնախագծի վրա: Այդ ժամանակ Սելենան  տառապում էր  Բիբերի հետ իրենց սիրավեպի առաջին «ռաունդի»  ավարտման  պատճառով:Սակայն հիմա Սելենան որոշել է չհուսահատվել և ցույց տալ Բիբերին, որ առանց նրա էլ կարող է  ապրել:

 Ի դեպ,  Սելենային վրեժի՝ հանրության առաջ ներկայանալ զուգընկերոջ հետ, դրդել է հենց Բիբերը: Բանն այն է, որ վերջին  շաբաթվա ընթացքում  Բիբերը բոլոր միջոցառումներին ներկայանում էր   մոդել Հեյլի Բոլդուինի հետ:

Vesti.am

Comments (0)
Add Comment