Ամեն ամառն ունի սանրվածքի իր թրենդները։ «Pure Wow» պարբերականը ներկայացրել է այն սանրվածքները, որոնք ամենանորաձևն են լինելու այս ամռանը։
Շատ բարձր պոչ
Բարձր պոչը ամենակլասիկ և հարմար սանրվածքն է բոլոր առիթների համար ամռանը։
Ցածր պոչ
Մազերը մեջտեղից բացած ցածր պոչը ընդհանրապես ջանք և տաղանդ չի պահանջում։ Ընդամենը անհրաժեշտ է սանր և մազի սփրեյ։
Թեթև հյուսք
Մեկ կողմի վրա թեթև ծովային հյուսքը հով կպահի Ձեզ ամռանը և մեղմ տեսք կպարգևի Ձեզ։
Ետ տարած մազեր
Այս սանրվածքի համար անհրաժեշտ է խոնավեցնել մազերի արմատները և ձեռքերով մազերը տանել ետ:
Հյուսքերով պոչ
Հոգնե՞լ եք ավանդական կլասիկ պոչից։ Հավաքեք Ձեր պոչը հյուսքերով։ Այն Ձեր տեսքը կդարձնի տարբերվող։
Public.am