Փոլ Մաքքարթնին նոր ալբոմ կթողարկի

Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին նոր ալբոմ կթողարկի 5 տարվա ընդմիջումից հետո, այդ  մասին ասվում է երաժշտի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ Egypt Station կոչվող ալբոմը լույս կտեսնի 2018 թվականի սեպտեմբերի 7-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ալբոմը ձայնագրվել է ամերիկյան «Capitol Records» ձայնագրման ստուդիայում: Ալբոմում ներառվել է 14 երգ, այդ թվում՝ ավելի վաղ ներկայացված I «Don’t Know» և «Come On To Me» երգերը:

Հատկանշական է, որ Մաքքարթնիի 17-րդ ձայնասկավառակի շապիկի համար օգտագործվել է երաժշտի հեղինակած նկարը:

Մաքքարթնիի խոսքով՝ ձայնասկավառակի անվանումն արտացոլում է դրա ուղղվածությունը, որը կապված է ճանապարհորդության հետ:

«Egypt Station-ը սկսվում է առաջին կայարանում, առաջին երգով, ու հետո ամեն հաջորդ երգ նոր կայարան է իրենից ներկայացնում», — պարզաբանել է նա:

Ալբոմի աուդիոտարբերակը հասանելի է 13.99 դոլարով:

Vesti.am

Comments (0)
Add Comment